Շահրամանյանը «զառանցանք» որակեց արցախցիների «փախչելու» մասին Փաշինյանի պնդումը
Շահրամանյանը նշեց, որ Հայաստանի գործող իշխանություններն են 2020-ի պատերազմի ժամանակ եղել քաղաքական և դիվանագիտական առաջնագծում

Լեռնային Ղարաբաղի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը «զառանցանքներ» որակեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե արցախցիների ղեկավարության կռվելու մասին պնդումները միֆ են:
Ըստ Շահրամանյանի նման «սադրիչ» խոսույթների նպատակն է պառակտել և հասարակության մեջ անհանդուրժողականություն սերմանել:
«Այս միֆերը՝ կռվել են մինչև վերջ և այլն, սուտ են, չի եղել այդպիսի բան, փախել են, ճողոպրել են», - նախորդ շաբաթ ճեպազրույցում հայտարարել էր Փաշինյանը:
Նա նաև ասել էր՝ անհրաժեշտ լինի, այդ մասին տվյալները կգաղտնազերծի:
Շահրամանյանը նշեց, որ Հայաստանի գործող իշխանություններն են 2020-ի պատերազմի ժամանակ եղել քաղաքական և դիվանագիտական առաջնագծում. «Իրենց գործողությունների շնորհիվ է, որ այսօր արցախցիները հայտնվել են նման իրավիճակում, և հայ ժողովուրդը կորցրել է Արցախը»:
Նա հավելեց, որ Արցախին առնչվող բոլոր հարցերը քննարկվել են Հայաստանի ղեկավարության հետ:
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։