Շարունակվել է հայ գերիների դատը Բաքվում
Հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 10-ին։

Հուլիսի 7-ին Բաքվի վերաքննիչ դատարանը շարունակել է քննել Հայաստանի քաղաքացիներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո սալահյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլոց վերաքննիչ բողոքները։ Բաքվի ռազմական դատարանը նրանց մեղավոր է ճանաչել խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, Ադրբեջանի դեմ Հայաստանի ռազմական ագրեսիայի հետևանքով կատարված ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ ագրեսիվ պատերազմի նախապատրաստման և վարման, ցեղասպանության, պատերազմի օրենքների և սովորույթների խախտման, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության բռնի զավթման և բազմաթիվ այլ հանցագործությունների մեջ։Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի «փաստաբանը» դատարանին կոչ է արել բեկանել իր պաշտպանյալի նկատմամբ կայացված «դատավճիռը» և արդարացնել նրան:
Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը կրկին հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում:
Հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 10-ին։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։