Շատ էժան զենք ենք գնելու, քանի որ մոտ է հյուսիսային պատերազմի ավարտը՝ մոտ 1 տարի. Նարեկ Կարապետյան
Ըստ նրա՝ էժան զենք կարող են գնել մեկ պատճառով, քանի որ մոտ է հյուսիսային պատերազմի ավարտը:

Երբ ՍամվելԿարապետյանը լինի երկրի առաջնորդը, տեսնում ենք, որ կունենանք շատ էժան ռազմական գնումներ, այս մասին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ ի պատասխան ԶԼՄ-ների հարցին:
Ըստ նրա՝ էժան զենք կարող են գնել մեկ պատճառով, քանի որ մոտ է հյուսիսային պատերազմի ավարտը:
«Մոտ մեկ տարի հետո այդ պատերազմը կավարտվի, որից հետո այդ երկրների ամբողջ ռազմական արդյունաբերությունն ունենալու է արտադրանք, բայց չի ունենալու պահանջարկ: Իրենք պատրաստ են լինելու էժան վաճառել ռազմական մթերքը: Մեր հասարակության մեջ հարցեր կան մեր դաշնակից երկրների հանդեպ: Մենք ստանալու ենք անվճար, իրենք չեն կարողանում ստանալ անվճար: Ճիշտ են ասում, որ գումար են ուղարկում, բայց չեն կարողանում զենք ստանալ: Լիֆտը կանչելու պատմությունն է, որ լիֆտը կանչում ես, չի գալիս: Իրենք լիֆտը կանչում են, չի գալիս, որովհետև կանչողից է»,- նշել է նա:
Ճշտող հարցին, թե իրենք ի՞նչ մեխանիզմներ են կիրառելու, որ վճարված գումարի դիմաց զենք մատակարարվի՝ Կարապետյանն արձագանքել է. «Մենք հարաբերությունների կարգավորման տեսլական ունենք: Այդ տեսլականը փոխվստահությունն է, բաց խաղալու քաղաքականությունը»:
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ սենատորները քվեարկել են ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորություն նախատեսող օրինագծի հետագա քննարկման օգտին
Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 82 սենատոր, դեմ՝ 12-ը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը
Այս մասին հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։