Շատիվանքի Սբ Նշան եկեղեցում վերականգնվում են 17-րդ դարի եզակի որմնանկարները. հաստ մրի տակից բացվել է Քրիստոսի պատկերը
Արդեն 2026 թվականին մեկնարկած բուն վերականգնողական աշխատանքներն իրականացնում է մրցույթում հաղթած «Նիկոլայ Միխայլով» Ա/Ձ-ն։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության հատկացումներով 2026 թվականին ակտիվորեն ընթանում են Վայոց ձորի մարզի Շատիվանք վանական համալիրի Սբ Նշան եկեղեցու 17-րդ դարի որմնանկարների ամրակայման և մաքրման աշխատանքները:
Դեռևս 2024 թվականի մշտադիտարկմամբ արձանագրվել էր վանական համալիրի վթարային վիճակը. պատերի մրի, կեղտի, վանդալիզմի ու անձրևաջրերի հետևանքով Սբ Նշան եկեղեցու որմնանկարները գրեթե անտեսանելի էին դարձել։ 2025 թվականին պետական միջոցներով հայտարարված մրցույթի արդյունքում «Ռեստարտ-1» ընկերությունը (որմնանկարի վերականգնող մասնագետ՝ Ավետիս Ստեփանյան) մշակել էր գիտանախագծային փաստաթղթերը, որոնք արժանացել էին նախարարությանը կից աշխատանքային խմբի համաձայնությանը:
Արդեն 2026 թվականին մեկնարկած բուն վերականգնողական աշխատանքներն իրականացնում է մրցույթում հաղթած «Նիկոլայ Միխայլով» Ա/Ձ-ն։ Հաստ մրի ու հալեցրած մոմերի շերտերի մաքրումից հետո պատերին բացվել են միջնադարյան քրիստոնեական որմնանկարչության վառ գույներով տեսարաններ ու զարդանախշեր: Մասնագետների ուշադրության կենտրոնում է հայտնվել հատկապես «Վերջին ընթրիքը» տեսարանում պատկերված Քրիստոսի դիմանկարը՝ կարմիր լուսապսակով, կապույտ թիկնոցով և դեպի դիտողն ուղղված դեմքով, որի աջ՝ օրհնող ձեռքի պատկերն աչքի է ընկնում գունային բացառիկ նրբությամբ:
Թեև որմնանկարները ամբողջությամբ չեն պահպանվել, բացված հատվածները վկայում են, որ հեղինակը տեսարանները պատկերել է զարդանախշված շրջանակների մեջ՝ կից բացատրական արձանագրություններով, ինչը բնորոշ է միջնադարյան արվեստին: Նախատեսվում է, որ որմնանկարների վերականգնումը կավարտվի այս տարվա վերջին, իսկ հենց Շատիվանք վանական համալիրի պեղման, նորոգման ու վերականգնման ընդհանուր աշխատանքները, որոնք ընթանում են արդեն երկրորդ տարին, կշարունակվեն նաև առաջիկա տարիներին:
Կարդացեք նաև
Մշակույթ1 նոյեմբերի 2026
Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ
Միջազգային կառույցի նախնական ցանկում ընդգրկվելու հայտ է ներկայացվել «Արենի-1» քարայրի վերաբերյալ
Մշակույթ24 հոկտեմբերի 2026
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Հայաստանը հաղթանակ է տարել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում․ Նարեն՝ «BOO!» երգով, նվաճել է առաջին հորիզոնականը՝ հավաքելով 202 միավոր։
Մշակույթ22 հոկտեմբերի 2026
Ժաննա Անդրեասյանը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին
Բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ։