Քաղաքականություն
28 մայիսի 2026 • 08:35
Շնորհապետական կուսակցությունը կմիանա՞ որևէ ուժի. պարզաբանում է վարչապետի թեկնածուն
Գուրգեն Սիմոնյանի խոսքով` Շնորհապետական կուսակցությունը պատրաստ է 3 կարգավիճակի` և՛ արտախորհրդարանական ուժ լինելուն, և՛ խորհրդարան անցնելուն, և՛ հաղթանակի։

Շնորհապետական կուսակցության վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանը վստահեցնում է, որ իրենք որևէ ուժի հետ չեն միանալու։
«ՀՀ քաղաքացիներին և աշխարհասփյուռ հայությանն ասված մեր խոսքը կուռ է լինելու։ Մենք իբրև այլընտրանքային ուժ, չենք միանալու ոչ նախկիններին, ոչ ներկաներին, ոչ էլ նրանց արբանյակ, սպասարկող կուսակցություններին։ Անգամ ամենաանելանելի իրավիճակներում խենթերը հարթում են իրենց ճանապարհը»,– ասել է Սիմոնյանը։
Ըստ նրա` իրենց քաղաքական ուժը մաքուր է և չապականված։ Սիմոնյանը քաղաքացիներին կոչ է արել դառնալ մեկ բռունցք և գնալ ընտրությունների` փոփոխություն իրականացնելու համար։
Հարցին` իշխանության ձևավորումն իրենցից կախված լինելու դեպքում ինչ է պատրաստվում անել Շնորհապետական կուսակցությունը, Սիմոնյանը պնդեց` որևէ մեկին այնուամենայնիվ չեն միանա։
Բացատրել է` ժողովուրդը իրենց է քվե տալու, չեն կարող նման քայլ անել, որովհետև այդպես կարձանագրեն իրենց քաղաքական վախճանը։
Գուրգեն Սիմոնյանի խոսքով` Շնորհապետական կուսակցությունը պատրաստ է 3 կարգավիճակի` և՛ արտախորհրդարանական ուժ լինելուն, և՛ խորհրդարան անցնելուն, և՛ հաղթանակի։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։