Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսոնը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ՝ ընդգծելով Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման և տարածաշրջանային խաղաղության գործընթացին աջակցության շարունակականությունը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով շնորհավորել է Շվեդիայի Թագավորության վարչապետ Ուլֆ Կրիստերսոնը.
«Իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում տարած հաջողության առթիվ։ Ես անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը Հայաստանի հետ, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության գործընթացին մեր աջակցության շարունակմանը»
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։