Քաղաքականություն
26 օգոստոսի 2026 • 08:06
Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին
Դիվանագետն ավարտում է դիվանագիտական առաքելությունը ՀՀ-ում։

Օգոստոսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ ՀՀ-ում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ,հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում ծավալած սերտ համագործակցության համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության ընթացքում։
Նախարար Պապիկյանն ընդգծել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության շրջանակում արձանագրված ձեռքբերումները, մասնավորապես՝ ռազմատեխնիկական գործակցության, ռազմական կրթության և վերապատրաստման, տարբեր ուղղություններով փորձի փոխանակման, համատեղ վարժանքների և այլ ասպարեզներում։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։