Ստացվում է, որ քո ընկերը պլանավորում է պատերազմ, բայց դու Հայաստանի ընտրված վարչապետի՞ն ես մեղադրում պատերազմը հրահրելու մեջ.Հայկ Կոնջորյան
«Հայտարարությունն անում է այն մարդը, որը Բելոռուսի նախագահ Լուկաշենկոյին համարում է իր ընկերը»:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանն է հրահրել պատերազմը:
«Հայտարարությունն անում է այն մարդը, որը Բելոռուսի նախագահ Լուկաշենկոյին համարում է իր ընկերը: Էն նույն Լուկաշենկոյին, որը հատարարել է, որ Ադրբեջանի հետ իրենք միասին են պլանավորել Ղարաբաղի պատերազմը: Ստացվում է, որ քո ընկերը պլանավորում է պատերազմ, բայց դու Հայաստանի ընտրված վարչապետի՞ն ես մեղադրում պատերազմը հրահրելու մեջ: Եթե սա գործակալի պահվածք չէ, ապա ի՞նչ է »,- ասել է Հայկ Կոնջորյանը:
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։