Թուրքական ռազմածովային հատուկ նշանակության ուժերն անվտանգ կերպով պայթեցրել են Ստամբուլի ափերին իջած կամիկաձե անօդաչու թռչող սարքի բեկորներ
Ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ իրենց նշանակետերին չհասած կամ խափանված տասնյակ անօդաչու թռչող սարքեր նախկինում հայտնվել են Սև ծովի թուրքական ափերին։

Թուրքական ռազմածովային հատուկ նշանակության ուժերն անվտանգ կերպով պայթեցրել են Ստամբուլի ափերին իջած կամիկաձե անօդաչու թռչող սարքի բեկորներ, որոնք, ենթադրաբար, պայթուցիկ նյութով են եղել։ Բնակիչները մասնատված, կասկածելի առարկան նկատել են առափնյա գծի երկայնքով և այդ մասին հայտնել իշխանություններին:
Դեպքի վայր ուղարկված առափնյա պահպանության խմբերը նախնական գնահատում են անցկացրել՝ որոշելով, որ առարկան կարող է լինել վթարի ենթարկված կամիկաձե անօդաչու թռչող սարքի բեկորներ։
Այնուհետև Ստորջրյա պաշտպանության (SAS) հրամանատարները տեխնիկական զննում են անցկացրել և օբյեկտի վրա պայթուցիկ նյութ են հայտնաբերել։
Անվտանգության միջոցառումները պահպանելով՝ իրականացվել են սարքի վերահսկվող պայթեցում։Ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ իրենց նշանակետերին չհասած կամ խափանված տասնյակ անօդաչու թռչող սարքեր նախկինում հայտնվել են Սև ծովի թուրքական ափերին՝ մտահոգություններ առաջացնելով հարևան երկրների համար։
Հերթական ԱԹՍ-ն հայտնաբերվել է այն բանից հետո, երբ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Կիևում Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհայի հետ համատեղ մամուլի ասուլիսում կրկին հայտարարել էր, որ պատերազմի տարածման ռիսկը, որը Թուրքիան բարձրաձայնել է հակամարտության սկսվելուց ի վեր, մնում է լուրջ՝ հղում անելով Սև ծովի անվտանգությանը սպառնացող վերջին զարգացումներին։ «Մենք չենք ուզում, որ պատերազմը տեղափոխվի Սև ծով։ Սև ծովում նավահանգիստների, լցանավերի և ձկնորսական նավակների թիրախավորումն ու քաղաքացիական անձանց կյանքը վտանգի ենթարկելը չի կարող արդարացվել»,- հայտարարել էր Ֆիդանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։