Թուրք բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպել են Երևանում
Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյան նաև իր զորակցությունն է հայտնել Ֆերիդուն Սինիրլիօղլուին՝ հաջողություն մաղթելով նրան պատասխանատու առաքելության իրականացման գործում։

Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում կայացել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հանդիպումը։
Հանդիպման ավարտին Թուրքիայի փոխնախագահը բարձր է գնահատել կառույցի նշանակությունը եվրասիական տարածաշրջանի անվտանգային համակարգում։ Յըլմազը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ-ն կօգտագործի իր ողջ գործիքակազմն ու փորձը՝ խաղաղության ամրապնդման համար։
«Անկեղծորեն հույս ունեմ, որ առաջիկայում ԵԱՀԿ-ն իր ինստիտուցիոնալ փորձով կշարունակի արդյունավետ ներդրում ունենալ Եվրատլանտյան և Եվրասիական տարածաշրջաններում՝ խաղաղության, հանգստության և կայունության գործում»,- նշել է Ջևդեթ Յըլմազը։
Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյան նաև իր զորակցությունն է հայտնել Ֆերիդուն Սինիրլիօղլուին՝ հաջողություն մաղթելով նրան պատասխանատու առաքելության իրականացման գործում։
Հիշեցնենք, որ Երևանում անցկացվող այս գագաթնաժողովը դարձել է կարևոր հարթակ տարածաշրջանային և միջազգային առաջնորդների համար՝ քննարկելու Հարավային Կովկասի ու Եվրոպայի առջև ծառացած մարտահրավերները։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։