Թրամփը հրահանգել է պատասխան հարվածներ հասցնել Իրանին՝ ամերիկացի զինծառայողների զոհվելուց հետո
Օրեր առաջ՝ հուլիսի 17-ին, Հորդանանում իրանական հարվածի հետևանքով զոհվել էր երկու ամերիկացի զինծառայող։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին, Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դենիել Քեյնին և զինված ուժերի ղեկավարությանը հրահանգել է պատասխան գործողություններ ձեռնարկել իրանական կողմի դեմ՝ ամերիկացի զինծառայողների զոհվելու պատճառով։ Այս մասին ԱՄՆ ղեկավարը գրել է Truth Social սոցիալական ցանցի իր էջում։
«Ամեն անգամ, երբ Իրանը սպանի ամերիկացի զինվորի, նա բազմապատիկ գին է վճարելու այդ սպանության համար», — հայտարարել է Թրամփը։
Օրեր առաջ՝ հուլիսի 17-ին, Հորդանանում իրանական հարվածի հետևանքով զոհվել էր երկու ամերիկացի զինծառայող։ Բացի այդ, մեկ զինծառայող համարվում է անհետ կորած, իսկ ևս չորսը տեղափոխվել են հիվանդանոց։
Կարդացեք նաև
Քաղաքականություն21 հուլիսի 2026
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները. կդառնա պատգամավոր
Իմ քաղաքական գործունեությունը շարունակելու եմ որպես Ազգային Ժողովի պատգամավոր
Քաղաքականություն21 հուլիսի 2026
Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Առաքելյանը «Ուժեղ Հայաստան»-ի՝ խորհրդարան անցած 29 պատգամավորներից մեկն է
Քաղաքականություն21 հուլիսի 2026
Դմիտրի Գորդոնը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Շուշիում ցուցաբերած հյուրընկալության համար
Նրա խոսքով՝ Ադրբեջանի «բախտը բերել է» նախագահի հարցում