Չորեքշաբթի, հուլիսի 8
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
7 հուլիսի 2026 • 17:30

Թրամփը խոստացել է քննարկել Թուրքիային F-35-ներ մատակարարելու հարցը

Սա կամրապնդի երկկողմ հարաբերությունները, հայտարարել է ԱՄՆ նախագահը

Թրամփը խոստացել է քննարկել Թուրքիային F-35-ներ մատակարարելու հարցը

Վաշինգտոնի վարչակազմը կքննարկի Թուրքիային F-35 կործանիչներ մատակարարելու հարցը, ինչը կամրապնդի երկկողմ հարաբերությունները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք որոշում կկայացնենք այս հարցի վերաբերյալ։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք», - ասել է ամերիկացի առաջնորդը։ «Շատերը, այդ թվում՝ այստեղ ներկաները, հետաքրքրվում են, թե ինչու մենք չպետք է դա անենք», - հավելել է Թրամփը՝ մասնավորապես նկատի ունենալով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին։ Թրամփի խոսքով՝ սա «կբարելավի Թուրքիայի հետ հարաբերությունները»։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև