Թրամփն Ալիևին հուշագիր է հղել 907-րդ բանաձևի սահմանափակումների կասեցման ժամկետը երկարաձգելու մասին
«ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող օգնությունը չպետք է օգտագործվի Հայաստանի դեմ»

Դոնալդ Թրամփն Իլհամ Ալիևին հուշագիր է հղել 2025 թվականի օգոստոսի 8-ի «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բանաձևի սահմանափակումների կասեցման ժամկետը երկարաձգելու մասին։
Փաստաթղթում ընդգծվում է, որ ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող օգնությունը չպետք է օգտագործվի Հայաստանի դեմ և չպետք է խոչընդոտի Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների խաղաղ կարգավորմանը։
Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնել Դոնալդ Թրամփին և բարձր է գնահատել այդ քայլը։
«Մեծարգո նախագահ Դոնալդ Թրամփ, ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել Ձեզ՝ որպես հիշատակի նվեր ինձ «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բանաձևի սահմանափակումների կասեցման երկարաձգման մասին հուշագիրը հղելու համար, որն ուղեկցվում էր Ձեր անձնական մակագրությամբ և բարի խոսքերով։Ես շատ եմ գնահատում այս մտածված ժեստը և խորապես գնահատում եմ այն։»,- գրել է Ալիևը X-ի իր էջում:
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։