Թրամփն «անընդունելի» է անվանել Իրանի արձագանքն ԱՄՆ-ի խաղաղության վերջին առաջարկներին
Մայիսի 10-ին իրանական պետական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Իրանն արձագանքել է ԱՄՆ-ի խաղաղության առաջարկներին: Նրանց տվյալներով՝ Թեհրանի նպատակն է՝ դադարեցնել պատերազմը տարածաշրջանում «բոլոր ճակատներում», այդ թվում՝ Լիբանանում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի արձագանքը ԱՄՆ-ի խաղաղության վերջին առաջարկներին անվանել է «լիովին անընդունելի»։
«Ես հենց նոր կարդացի Իրանի, այսպես կոչված, «ներկայացուցիչների» արձագանքը։ Ինձ դա դուր չի գալիս. այն լիովին անընդունելի է»,- գրել է նա Truth Social-ում։
Մայիսի 10-ին իրանական պետական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Իրանն արձագանքել է ԱՄՆ-ի խաղաղության առաջարկներին: Նրանց տվյալներով՝ Թեհրանի նպատակն է՝ դադարեցնել պատերազմը տարածաշրջանում «բոլոր ճակատներում», այդ թվում՝ Լիբանանում: Այլ մանրամասներ չեն տրամադրվել:
Մայիսի 6-ին Reuters-ը և Axios-ը հայտնել էին, որ ԱՄՆ-ը և Իրանը մոտ են «մեկ էջանոց հուշագրի» ստորագրմանը, որը կավարտի զինված հակամարտությունը: Reuters-ի տվյալներով՝ փաստաթղթում նույնիսկ չեն նշվելու վիճելի հարցերը, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագիրը կամ Հորմուզի նեղուցի բացումը: Սակայն, ըստ The Wall Street Journal-ի, ամերիկյան խաղաղության նախաձեռնությունը կոչ է անում Իրանին հրաժարվել միջուկային զենքի ծրագրից, ապամոնտաժել մի քանի միջուկային օբյեկտներ և 20 տարով հրաժարվել ուրանի հարստացումից։
Լրագրող Շերիլ Աթքիսոնի հետ զրույցում Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «որոշակի պահի» կվերցնի Իրանի հարստացված ուրանը։ Ըստ նրա՝ ԱՄՆ տիեզերական ուժերը հսկում են պահեստավորման վայրը, և ԱՄՆ զինված ուժերը թույլ չեն տա որևէ մեկին տեղափոխել ուրանը։ Իրանը նախկինում մի քանի անգամ հրապարակավ մերժել էր ԱՄՆ պահանջները։ Իրանի վերջին առաջարկը, որը մասին հաղորդել էին լրատվամիջոցները, ներառում էր ծովային ուղիների շրջափակումը վերացնելու և միջուկային ծրագիրը ավելի ուշ քննարկելու համաձայնություններ։
Միևնույն ժամանակ, ազդեցիկ իրանցի օրենսդիր Էբրահիմ Ռեզաեին հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է «հանձնվի և զիջումների գնա»՝ ճանաչելով «տարածաշրջանում նոր կարգը»։ Նա նաև նշել է, որ իրանական նավերի վրա ցանկացած հարձակմանը կհաջորդեն ամերիկյան նավերի և բազաների վրա հարվածները։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նախկինում նույն հայտարարությունն էր արել։ Մայիսի 10-ին Կատարը, ԱՄԷ-ն և Քուվեյթը հաղորդել էին անօդաչու թռչող սարքերի միջադեպերի մասին՝ մեղադրելով Իրանին հարձակումների համար: Թեհրանը չի մեկնաբանել հարձակումներին իր մասնակցության մասին մեղադրանքները։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։