Ուրբաթ, հոկտեմբերի 2
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
2 հոկտեմբերի 2026 • 12:10

ԹՐԻՓՓ-ի հիմնարկեքը  հավանաբար կսկսի 2027-ի սկզբին. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյան

«Հիմա արդեն ծրագիրը հասունացել, հասել է գործնական իրականացման փուլ»։

ԹՐԻՓՓ-ի հիմնարկեքը  հավանաբար կսկսի 2027-ի սկզբին. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյան

 ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ ԹՐԻՓՓ-ի հիմնարկեքը  հավանաբար կսկսի 2027-ի սկզբին:

Նա նշել է, որ ծրագիրը բազմաթիվ շերտեր ունի, մինչ այդ դրա ուսումնասիրություններն են արվում:

«Բոլոր փուլերով անցել ենք, բազմաթիվ պատվիրակություններ են մեր կողմից այցելել Վաշինգտոն, և Վաշինգտոնում են միջգերատեսչական տարբեր հանդիպումներ ունեցել, և հիմա արդեն ծրագիրը հասունացել, հասել է գործնական իրականացման փուլ։ Կարծում ենք՝ մյուս տարվա սկզբին հնարավոր կլինի հիմնարկեքի արարողությունն իրականացնել: Օրինակ, սովորական մի շենք կառուցելու համար նախագիծ-նախահաշվարկի համար ինչքան ժամանակ է պահանջվում, պատկերացրեք այդտեղ ինչքան շերտեր կան»,- մանրամասնել է դեսպանը:

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև