Տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների մասնակցությամբ և նախաձեռնությամբ. Աբբաս Արաղչի
«Հարևանների հետ երկխոսության և համագործակցության շարունակումը Իրանի Իսլամական Հանրապետության կողմից ընդգծված ուղին է՝ ավելի անվտանգ, կայուն և ավելի բարգավաճ տարածաշրջան կառուցելու համար»։

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին եկուշաբթի ՝հոկտեմբերի 4-ին իր հայ գործընկերոջը Հայաստանի ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի Թեհրան կատարած այցի վերաբերյալ ուղերձում ընդգծել է. «Հարևանների հետ երկխոսության և համագործակցության շարունակումը Իրանի Իսլամական Հանրապետության կողմից ընդգծված ուղին է՝ ավելի անվտանգ, կայուն և ավելի բարգավաճ տարածաշրջան կառուցելու համար»։
Արաղչին հավելել է. «Այս հանդիպման ընթացքում քննարկվել են Թեհրանի և Երևանի միջև ընդլայնվող հարաբերությունները և տնտեսական, առևտրային, տրանսպորտային, էներգետիկ և երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության խորացման ուղիները:
Մենք նաև քննարկեցինք Կովկասում տեղի ունեցող զարգացումները և այս տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության պահպանման կարևորությունը։ Մենք կարծում ենք, որ տարածաշրջանային հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանային երկրների մասնակցությամբ և նախաձեռնությամբ և առանց տարածաշրջանայինից դուրս ուժերի միջամտության»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն7 հոկտեմբերի 2026
Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և բարեմաղթանքներ փոխանցել
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ:
Քաղաքականություն7 հոկտեմբերի 2026
Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել Հայաստանին, քանի որ այն ավելի է մոտենում դաշինքին. Մարթա Կոս
«Հայաստանը ներկայումս միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն բանակցում է վիզային ռեժիմի ազատականացման հարցում»:
Քաղաքականություն7 հոկտեմբերի 2026
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպման վայրը.Միխայիլ Կալուգին
Կալուգինը նաև հայտարարել է ձևաչափի շրջանակներում գործնական համագործակցության ընդլայնման մասին: