Տարոն Չախոյանը թողնում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը․ նա կստանձնի պատգամավորական մանդատը
Ինչպես նաև շնորհակալություն եմ հայտնում պետական կառավարման համակարգի գործընկերներիս՝ կառուցողական աշխատանքի ու փոխվստահության վրա հիմնված համագործակցության համար։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է վարչապետի աշխատակազմում աշխատանքն ավարտելու մասին՝ նշելով, որ այսուհետև հանդես է գալու որպես պատգամավոր:
«Սիրելի՛ հայրենակիցներ, ավելի քան 5 տարի տևած աշխատանքից հետո ավարտում եմ աշխատանքս Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմում։
Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պատասխանատու պաշտոնում բարձր վստահության ու ընձեռած հնարավորության համար։
Ինչպես նաև շնորհակալություն եմ հայտնում պետական կառավարման համակարգի գործընկերներիս՝ կառուցողական աշխատանքի ու փոխվստահության վրա հիմնված համագործակցության համար։
Վարչապետի աշխատակազմում 5 և ավելի տարիների ընթացքում ձեռք բերած փորձառությունս այսուհետև որպես Ազգային ժողովի պատգամավոր կօգտագործեմ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի։
Կհանդիպենք նորընտիր Ազգային ժողովում»,- գրել է Չախոյանը:
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։