Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը պատկերող նկարը մրցույթի տաղավարից հեռացնելուն
Իշխանությունն ու դրա բերած բարքերը անցողիկ են, իսկ հայրենիքի գաղափարն ու դրա խորհրդանիշները հավերժ

Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարը ցուցահանդես-մրցույթում «Մենք ենք մեր սարերը»՝ հայտնի «Տատիկ-պապիկ» հուշարձանի լուսանկարը, հեռացրել է տաղավարից՝ այն որակելով «հակապետական քայլ»։ Ավելի ողորմելի, ստորաքարշ ու խղճալի պահվածք դժվար է պատկերացնել, գրում է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Իշխանությունն ու դրա բերած բարքերը անցողիկ են, իսկ հայրենիքի գաղափարն ու դրա խորհրդանիշները հավերժ։ Հուսով եմ` տվյալ տգեղ արարքի հեղինակն այս պարզ ճշմարտությունը մի օր կգիտակցի, կհաղթահարի վախերն ու մտքի տկարությունը: Թեմայի մանրամասներն ու ահազանգ հնչեցրած ՀԿ-ի անդրադարձը կտեղադրեմ մեկնաբանությունում»,–գրել է նա։
Կարդացեք նաև
Քաղաքականություն17 հուլիսի 2026
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք առավել զարգացնել և ընդլայնել մեր փոխգործակցային օրակարգը՝ ի բարօրություն երկու երկրների․Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն17 հուլիսի 2026
Թուրքիան աշխարհում ամենաշատ թվով ԱԹՍ ունեցող 2-րդ երկիրն է
Այս ցանկում առաջատարը ԱՄՆ-ն է։
Քաղաքականություն17 հուլիսի 2026
Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ հատուկ վերանայման բողոքը մուտքագրվել է Վերաքննիչ դատարան
Բողոքում մանրամասն ներկայացվել են առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի խախտումները