Քաղաքականություն
1 հունիսի 2026 • 08:26
TRIPP–ը ստորագրելը չի նշանակում, որ հաղորդակցության ուղիները կաշխատեն ՀՀ–ի օգտին. Քոչարյան
Քոչարյանի խոսքով՝ դժվար է հասկանալ, թե ինչպես է երկաթգծի 42 կիլոմետրանոց հատվածը վերածվել մոլորակային մասշտաբի նախագծի։

Երևանի և Վաշինգտոնի միջև TRIPP-ի գործարկման մասին պայմանագրի ստորագրումը չի նշանակում, թե հաղորդակցության ուղիները կսկսեն աշխատել հօգուտ Հայաստանի։ Տնտեսական օգուտների հասնելու համար Երևանին անհրաժեշտ է մասշտաբայնացնել այս նախագիծը, որպեսզի նաև չեզոքացվեն Իրանի արձագանքի ռիսկերը։ «ՌԲԿ»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Երևանում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում կստորագրեն TRIPP-ի վերաբերյալ վերջնական համաձայնագիրը։
Քոչարյանի խոսքով՝ դժվար է հասկանալ, թե ինչպես է երկաթգծի 42 կիլոմետրանոց հատվածը վերածվել մոլորակային մասշտաբի նախագծի։ «Թրամփի ուղի» նախագծի իրականացումը, ըստ ՀՀ 2–րդ նախագահի, առաջին հերթին ուժեղ քարոզչական քայլ է՝ ուղղված Հայաստանի և Իրանի միջև լարվածության ու անվստահության մթնոլորտի ստեղծմանը, ինչպես նաև յուրօրինակ խայթոց է Ռուսաստանին։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։