Քաղաքականություն
10 ապրիլի 2026 • 10:34
TRIPP–ի շինարարության փուլում 3–րդ գործընկերների կարիքն ենք ունենալու. Միրզոյան
Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ TRIPP–ով հետաքրքրված են նաև Մերձավոր Արևելքի երկրները։

«Թրամփի ուղի» նախագծի շինարարության փուլում Հայաստանը 3–րդ գործընկերների կարիքն է ունենալու, Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով ԱՄՆ պետդեպարտամենտի այն հայտարարությանը, որ «Թրամփի ուղի» նախագիծը շարունակում է մնալ իրենց գլխավոր առաջնահերթություններից մեկը, և Հայաստանը ԱՄՆ–ի և համաձայնեցված 3–րդ երկրների հետ աշխատում է այս նախագծի իրականացման ուղղությամբ։
«Հույս ունենք, որ որքան հնարավոր է շուտ մենք կթևակոխենք հաջորդ` շինարարության փուլ։ Ահա այստեղ է, որ մենք 3–րդ գործընկերների կարիքն ենք ունենալու։ Իհարկե, պայմանագիրը երկկողմ է լինելու` Հայաստան–ԱՄՆ, սակայն և՛ շինարարության փուլում ենք գործընկերների կարիքն ունենալու, և՛ (ամենայն հավանականությամբ) համակարգերի կառավարման փուլում»,– շեշտել է Միրզոյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ աշխատանքները TRIPP–ի իրագործման ուղղությամբ ինտենսիվ շարունակվում են, հիմա դեռևս աշխատանքների փաստաթղթերի և, ըստ էության, միջպետական համաձայնագրի համաձայնեցման փուլում են։
Միրզոյաննն ավելացրեց, որ գաղտնիք չէ` TRIPP–ը որքան էլ որ երկկողմ նախագիծ է, այն բխում է բազմաթիվ երկրների շահերից` սկսած Չինաստանից, վերջացրած Պորտուգալիայով։
«Այս նախագիծը հո այլ մոլորակի վրա չէ՞. նրա մի ծայրը պետք է կպնի Ադրբեջանին, իսկ մյուս ծայրն ավարտվի Նախիջևանում, սակայն տրամաբանական շարունակությունը հայկական երկաթուղիների ցանցն է դեպի Թուրքիա, Կենտրոնական Ասիայի երկրներ»,– ասաց ՀՀ ԱԳ նախարարը։
Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ TRIPP–ով հետաքրքրված են նաև Մերձավոր Արևելքի երկրները։
Կարդացեք նաև
Քաղաքականություն30 հունիսի 2026
Էրդողանն անդրադարձել է Իսրայելի կառավարության կողմի Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշմանը
Մենք բացարձակապես լուրջ չենք ընդունում մեր երկրի հասցեին այն հանցավոր ցանցի զրպարտությունները, որի ձեռքին է 73000 Գազայի անմեղ բնակիչների՝ երեխաների և կանանց արյունը․Էրդողան
Քաղաքականություն30 հունիսի 2026
Սամվել Կարապետյանը պատասխանելով իշխանափոխության ժամկետների մասին հարցին ասել է, որ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունեն
«Մենք ի վիճակի ենք մեր որոշումները կայացնելու»։
Քաղաքականություն29 հունիսի 2026
Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանն ընտրվեցին ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ
Լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը