Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
26 մայիսի 2026 • 16:24

TRIPP նախագիծը նոր հնարավորություններ կստեղծի Իրանի և Ռուսաստանի համար.Արարատ Միրզոյան

«Ռուսաստանից բազմաթիվ պաշտոնյաներ հետաքրքրություն են ցուցաբերում TRIPP-ի վերաբերյալ»:

TRIPP նախագիծը նոր հնարավորություններ կստեղծի Իրանի և Ռուսաստանի համար.Արարատ Միրզոյան

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձել է այն հարցին, թե TRIPP-ն անվտանգային խնդիրներ կարող է ստեղծել Իրանի համար։

Միրզոյանն ասել է, որ Հայաստանի տարածքում իրականացվելիք TRIPP նախագիծը հնարավորություններ կստեղծի նաև Իրանի Իսլամական Հանրապետության համար:

«Իրանում կային հարցեր TRIPP-ի ենթադրյալ անվտանգային բաղադրիչի վերաբերյալ, քննարկվում էր երրորդ կողմի զինված ուժերի տեղակայման հարց, Իրանի մեր գործընկերները տեսել են, որ որևէ նման բան չի նախատեսվում ստորագրված փաստաթղթով, բոլոր ենթակառուցվածքները լինելու են ՀՀ ինքնիշխանության ներքո, գործելու են ՀՀ իրավազորության ներքո և դա բացառում է նաև երրորդ կողմի տեղակայումը։ Այդ հարցերի շուրջ առանձնապես անհանգստանալու տեղ չկա։ Նույն Իրանի համար, նույն TRIPP-ը հնարավորություններ է բերելու։ Չէ որ Նախիջևանից մենք ենք կապվելու երկաթուղով Իրանի երկաթուղային ցանցի հետ։ Մեր միջոցով նաև Իրանն է կարողանալու դուրս գալ, օրինակ՝ Սև ծով։ Ստացվում է, որ TRIPP-ով Պարսից ծոց-Սև ծով երկաթուղային նոր կապ է ստեղծվում»,- ասաց Միրզոյանը։

Հայաստանի արտաքին գործերի նախարարը հավելեց՝ TRIPP-ը հնարավորություններ կստեղծի նաև Ռուսաստանի Դաշնության համար։

«Ռուսաստանից բազմաթիվ պաշտոնյաներ հետաքրքրություն են ցուցաբերում TRIPP-ի վերաբերյալ, մասնակցություն են ցանկանում ունենալ»,- նշել է  Արարատ Միրզոյանը։

 

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։