TRIPP ուղին կտրամադրի լավ հնարավորություններ՝ հատկապես Հայաստանին․Մարկո Ռուբիո
«Հայաստան և Ադրբեջան հակամարտությունն ավարտվեց»։

Մայիսի 26-ին Երևանում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նախաստորագրեցին TRIPP նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիր։
ԱՄՆ պետքարտուղարն անդրադառնալով Հայաստան Ադրբեջան հարաբերություններին՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Պետքարտուղարության 2027 թվականի բյուջեի հայտի վերաբերյալ ունեցած ելույթում հայտարարել է․«Հայաստան և Ադրբեջան հակամարտությունն ավարտվեց։ Այն ոչ միայն ավարտվեց, այլև ավարտվեց համաձայնագրով։ Երեկ ես ստորագրեցի փոխըմբռնման հուշագիրը, որը ստեղծում է նոր բարգավաճման ուղի՝ TRIPP ուղին, որը երկու երկրներին, մասնավորապես՝ Հայաստանին, կտրամադրի արտակարգ հնարավորություններ՝ հարգելով նրանց ինքնիշխանությունը։ Հայաստանն իսկապես կօգտվի դրանից»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։