Վահագն Ալեքսանյանը հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին
Զրուցակիցները դիտարկել են երկկողմ խորհրդարանական կապերի խորացման հեռանկարները՝ շեշտելով բարեկամական խմբերի գործունեության ու փոխադարձ այցերի աշխուժացումը։

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանն օգոստոսի 20-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլի հետ։
Դեսպանը շնորհավորել է Վահագն Ալեքսանյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ ընտրվելու կապակցությամբ։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովից, ԱԺ փոխխոսնակը դեսպանին է ներկայացրել խորհրդարանական արդյունավետ գործունեության ծավալման առանցքային ուղղություններն ու առաջնահերթությունները։ Երկուստեք կարևորվել են ժողովրդավարական ձեռքբերումների խորացումն ու ամրապնդումը։
Զրուցակիցները դիտարկել են երկկողմ խորհրդարանական կապերի խորացման հեռանկարները՝ շեշտելով բարեկամական խմբերի գործունեության ու փոխադարձ այցերի աշխուժացումը։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է երկու երկրների միջև ինչպես մի շարք ոլորտային, այնպես էլ առանձնահատուկ տնտեսական գործընկերության զարգացման հանձնառությունը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։