Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին
Հանրապետության նախագահը գոհունակությամբ ընդգծել է վերջին տարիներին հայ-ղազախական քաղաքական երկխոսության ակտիվ զարգացումը

ՀՀ նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին՝ նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։
Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի համար՝ բարձր գնահատելով հայ-ղազախական հարաբերությունների զարգացման, երկկողմ համագործակցության ընդլայնման գործում ունեցած ավանդի համար։
Հանրապետության նախագահը գոհունակությամբ ընդգծել է վերջին տարիներին հայ-ղազախական քաղաքական երկխոսության ակտիվ զարգացումը՝ կարևորելով բարձր մակարդակի փոխադարձ այցերի, ինչպես նաև առևտրատնտեսական, տրանսպորտային, կրթական, մշակութային և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության շարունակական խորացումը։
Անդրադառնալով տարածաշրջանային գործընթացներին՝ նախագահ Խաչատուրյանը վերահաստատել է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումն ու տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններից են: Նախագահն ընդգծել է, որ դրանք նոր հնարավորություններ կստեղծեն տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Ղազախստանի հետ տնտեսական և տրանսպորտային համագործակցության ընդլայնման համար։
Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը Բոլատ Իմանբաևին մաղթել է հաջողություններ և ամենայն բարիք հետագա գործունեության ընթացքում։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 հուլիսի 2026
ՀՀ - ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում քննարկվել են սահմանների համալիր կառավարման հիմնախնդիրները
Պայմանավորվածություն է ձեռք բերվել «ՀՀ պետական սահմանի համալիր կառավարման համակարգի ռազմավարության և գործողությունների ծրագրի» նախագծի լրամշակման շուրջ իրավասու մարմինների հետ աշխատանքները ակտիվացնելու և գործողությունները համաձայնեցնելու վերաբերյալ:
Քաղաքականություն16 հուլիսի 2026
ԱՄՆ-ի առևտրային դիվանագիտությունը դարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության կատալիզատորը․ Պետդեպ
Թրամփի վարչակազմի օրոք առևտրային դիվանագիտությունը դիվանագիտական գործունեության առանցքային գործիք է
Քաղաքականություն16 հուլիսի 2026
ԱԽ քարտուղարն ու ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են հետագա համագործակցությունը
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են իրականացվող առաքելության դերը և վերահաստատել գործընկերությունը շարունակելու հանձնառությունը.