Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կանադայի դեսպանին. քննարկվել է երկկողմ համագործակցությունը
Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին Կանադայի ազգային տոնի առթիվ և բարձր գնահատել երկու երկրների հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ այն կապելով Հայաստանի ժողովրդավարական ուղու հետ։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին, հայտնում են նախագահի աշխատակազմից։
Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին Կանադայի ազգային տոնի առթիվ և բարձր գնահատել երկու երկրների հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ այն կապելով Հայաստանի ժողովրդավարական ուղու հետ։
-
Նախագահը շնորհակալություն է հայտնել Կանադային ՀՀ ինքնիշխանությանն ուղղված հետևողական աջակցության, ինչպես նաև ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը մասնակցելու համար։
-
Դեսպան Թըրները վերահաստատել է Կանադայի հանձնառությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանի խաղաղության օրակարգին և ժողովրդավարական բարեփոխումներին։
Կողմերը կարևորել են քաղաքական երկխոսության, տնտեսական կապերի, բարձր տեխնոլոգիաների, խորհրդարանական գործակցության և մշակութային ոլորտների ընդլայնումը։ Առանձնակի ընդգծվել է կանադական փորձի կիրառումը արդարադատության համակարգի բարեփոխումներում։
Կարդացեք նաև
Քաղաքականություն1 հուլիսի 2026
Ուրսուլա ֆոն դեր Լայենը կայցելի Բաքու, ապա՝ Երևան. Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարություն է արել
Բաքվում նախատեսված հանդիպումներից հետո Եվրոպական հանձնաժողովի նախագահը կժամանի Երևան։
Քաղաքականություն1 հուլիսի 2026
Ադրբեջանի կողմից կան ապակառուցողական հայտարարություններ․ Մնացական Սաֆարյան
Եթե արձագանքելու անհրաժեշտություն լինի, ԱԳՆ-ն կարձագանքի
Քաղաքականություն1 հուլիսի 2026
Ուրսուլա ֆոն դեր Լեյենն այցելել է Ադրբեջան
Հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։