Վահագն Խաչատուրյանն ու Օլիվիե Դըկոտինյին քննարկել են Սյունիքի մարզում Ֆրանսիայի կողմից իրականացվող ծրագրերը
Կողմերը քննարկել են Սյունիքի մարզում Ֆրանսիայի կողմից իրականացվող ծրագրերը՝ թե կենտրոնական և թե տեղական իշխանությունների մակարդակով

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն:
Նախագահը շնորհավորել է դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և ի դեմս նրա՝ նախագահ Էմանուել Մակրոնին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, մաղթելով խաղաղություն, հաջողություն ու բարօրություն:
Ընդգծելով հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների հանգամանքը, ի թիվս այլ հարցերի, Հանրապետության նախագահը հատուկ անդրադարձել է բարձրաստիճան այցերի կարևորությանը՝ հիշատակելով ընթացիկ տարվա մայիսին հաջողությամբ պսակված Նախագահ Մակրոնի պետական այցը Հայաստան, որը նոր լիցք ու բովանդակություն հաղորդեց երկկողմ օրակարգին:
Կողմերը քննարկել են Սյունիքի մարզում Ֆրանսիայի կողմից իրականացվող ծրագրերը՝ թե կենտրոնական և թե տեղական իշխանությունների մակարդակով, ինչպես նաև կարևորել է համագործակցության խորացումը ռազմարդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում:
Նախագահ Խաչատուրյանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացին, հատուկ կարևորելով Ֆրանսիայի դերակատարությունն այդ օրակարգում:
Հանդիպման ավարտին դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել Հանրապետության նախագահի այցելության, բարեմաղթանքների և երկկողմ հարաբերությունների խթանման գործում ցուցաբերվող աջակցության համար:
Կարդացեք նաև
Քաղաքականություն17 հուլիսի 2026
Առևտրատնտեսական բլոկը չափազանց կարևոր է․ Բայրամովը՝ Լավրովի հետ հանդիպմանը
Չնայած համաշխարհային տնտեսության մեջ առկա դժվարություններին՝ մեր երկրների միջև միտումը դրական է
Քաղաքականություն17 հուլիսի 2026
«Հայաստան» դաշինքը մանդատները կվերցնի ըստ հերթական համարների, բացի Ռոբերտ Քոչարյանից
Նրա փոխանցմամբ՝ բացառություն է կազմելու միայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով չի վերցնելու իր մանդատը։
Քաղաքականություն17 հուլիսի 2026
Մոսկվայում մեկնարկել են Լավրովի և Բայրամովի բանակցությունները
Բանակցությունների արդյունքներով նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով