Վահան Կոստանյանը և Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարը քննարկել են ՀՀ աճող ներդրումային գրավչությունը
Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում հաստատված խաղաղության պայմաններում ՀՀ աճող ներդրումային գրավչության և կանխատեսելի բիզնես միջավայրի վերաբերյալ

Հուլիսի 21-ին Կանադա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղար, պատգամավոր Յասիր Նաքվիի հետ: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից:
Առանձնանշվել են առևտրատնտեսական հարաբերությունների խթանման հեռանկարային ուղղությունները և երկու երկրներում իրականացվող գործարար համաժողովներին և ոլորտային ցուցահանդեսներին մասնկացության խրախուսման կարևորությունը:
Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում հաստատված խաղաղության պայմաններում ՀՀ աճող ներդրումային գրավչության և կանխատեսելի բիզնես միջավայրի վերաբերյալ:
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։