Վարչաֆեստ»-ի համար կառավարության պահուստային ֆոնդից 178 միլիոն դրամ կհատկացվի
«Վարչաֆեստ 2026»-ի նպատակն է բացահայտել և խրախուսել Հայաստանի երիտասարդական երաժշտախմբերի գործունեությունը։

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 178 միլիոն դրամ է հատկացվելու «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի կազմակերպման և անցկացման նպատակով։ Փառատոնը կանցկացվի Սևանա լճի ափին։
ԿԳՄՍ նախարարության հիմնավորմամբ՝ «Վարչաֆեստ 2026»-ի նպատակն է բացահայտել և խրախուսել Հայաստանի երիտասարդական երաժշտախմբերի գործունեությունը, նպաստել կենդանի երաժշտության զարգացմանը, ստեղծել ստեղծագործական համագործակցության և մասնագիտական աճի նոր հնարավորություններ, ինչպես նաև ձևավորել ամենամյա ավանդական մշակութային իրադարձություն, որը կհարստացնի Հայաստանի երաժշտական փառատոնային կյանքն ու ներկապնակը:
Մասնակից երաժշտական խմբերը հնարավորություն կունենան իրենց ստեղծագործությունները և կատարումները ներկայացնելու լայն լսարանին, իսկ լավագույնները կարժանանան մրցանակների՝ 10 միլիոն ՀՀ դրամ ընդհանուր մրցանակային ֆոնդից։
Մրցանակային ֆոնդ
Գլխավոր մրցանակ՝ 4 000 000 ՀՀ դրամ
Առաջին մրցանակ՝ 3 000 000 ՀՀ դրամ
Երկրորդ մրցանակ՝ 2 000 000 ՀՀ դրամ
Երրորդ մրցանակ՝ 1 000 000 ՀՀ դրամ
Կարդացեք նաև
Մշակույթ1 նոյեմբերի 2026
Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ
Միջազգային կառույցի նախնական ցանկում ընդգրկվելու հայտ է ներկայացվել «Արենի-1» քարայրի վերաբերյալ
Մշակույթ24 հոկտեմբերի 2026
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Հայաստանը հաղթանակ է տարել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում․ Նարեն՝ «BOO!» երգով, նվաճել է առաջին հորիզոնականը՝ հավաքելով 202 միավոր։
Մշակույթ22 հոկտեմբերի 2026
Ժաննա Անդրեասյանը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին
Բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ։