Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
Հայաստանը մեծապես կարևորում է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և փոխադարձ հարգանքի վրա․Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ Կանադայի օրվա առիթով, հայտնում են ՀՀ Կառավարությունից։ Շնորհավորական ուղերձում ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կանադայի բարեկամ ժողովրդին Կանադայի օրվա առիթով։
Ինձ համար մեծ պատիվ էր հյուրընկալել Ձեզ Երևանում ընթացիկ տարվա մայիսին՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում։ Գոհունակությամբ եմ մտաբերում մեր հանդիպումը, որը լավ հնարավորություն ընձեռեց քննարկելու Հայաստան-Կանադա համագործակցության օրակարգն ու նախանշելու դրա հետագա զարգացման ուղղությունները։ Վստահ եմ, որ այդ դրական երկխո¬սությունը նոր խթան կհաղորդի Հայաստանի և Կանադայի միջև գործընկերության առավել խորացմանը։
Հայաստանը մեծապես կարևորում է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և փոխադարձ հարգանքի վրա։
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի առավել ընդլայնել և ամրապնդել մեր համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ ի շահ մեր երկու երկրների և ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Կանադայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն1 հուլիսի 2026
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությանը
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ:
Քաղաքականություն1 հուլիսի 2026
Արուսյակ Մանավազյանն առաջադրվել է ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնում
Վաղը «Քաղաքացիական պայմանագիր»–ը փակ նիստ կանի և կընտրի խմբակցության ղեկավար
Քաղաքականություն30 հունիսի 2026
Էրդողանն անդրադարձել է Իսրայելի կառավարության կողմի Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշմանը
Մենք բացարձակապես լուրջ չենք ընդունում մեր երկրի հասցեին այն հանցավոր ցանցի զրպարտությունները, որի ձեռքին է 73000 Գազայի անմեղ բնակիչների՝ երեխաների և կանանց արյունը․Էրդողան