Վարչապետը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպել է տեղի գործարարների հետ
Երկրի ղեկավարն անդրադարձել է Հայաստան-Եվրոպական հարաբերությունների զարգացմանը, առևտրատնտեսական համագործակցությանը և մեր երկրից արտահանման դիվերսիֆիկացման ուղղությամբ կատարվող քայլերին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում է ունեցել տեղի մի խումբ գործարարների հետ, որոնք գործունեություն են ծավալում տնտեսության տարբեր ճյուղերում։
Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը, դրա արդյունքում տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և ձևավորվող հնարավորություններին։
Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը խոսել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված TRIPP նախագծի իրականացման մասին՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ կատարվում է ամենօրյա աշխատանք։
Երկրի ղեկավարն անդրադարձել է Հայաստան-Եվրոպական հարաբերությունների զարգացմանը, առևտրատնտեսական համագործակցությանը և մեր երկրից արտահանման դիվերսիֆիկացման ուղղությամբ կատարվող քայլերին։ Վարչապետն այդ առումով կարևորել է ԵՄ-ի կողմից ցուցաբերվող շարունակական օժանդակությունը։
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նաև Հայաստանում տնտեսության տարբեր ոլորտներում տեղի ունեցող զարգացումները, առկա հնարավորություններն ու բիզնես միջավայրի հետևողական բարելավման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներն ու ծրագրերը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն18 սեպտեմբերի 2026
ՀՀ իշխանությունները փորձում են արժեզրկել ռուսական ակտիվները
«Սա արվում է ռուսական ակտիվները արժեզրկելու համար», - հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխքարտուղարը:
Քաղաքականություն17 սեպտեմբերի 2026
Քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
Նախագծի իրականացման ուղղությամբ նման ձևաչափով քննարկումները կկրեն շարունակական բնույթ։
Քաղաքականություն17 սեպտեմբերի 2026
Առանց ռուսական ռազմաբազայի Հայաստանի անվտանգության համակարգը գործունակ չի լինի
Կարապետյանը նշել է, որ որքանով իրեն է հայտնի, Փաշինյանն արդեն իսկ մտահոգված է «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարով