Քաղաքականություն
27 օգոստոսի 2026 • 13:40
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահին
Վարչապետն իր ուղերձում Մայա Սանդուին մաղթել է արգասաբեր գործունեություն, իսկ Մոլդովայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։
-
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Երևանը մեծապես կարևորում է ժողովրդավարական ընդհանուր արժեքների և բարեկամության վրա հիմնված հարաբերությունների զարգացումն ու փոխշահավետ համագործակցության ընդլայնումը բոլոր ոլորտներում։
-
Փաշինյանը վստահություն է հայտնել, որ Եվրոպական միության հետ երկու երկրների հարաբերությունների սերտացման համատեքստում հնարավոր կլինի բացահայտել համագործակցության նոր ուղղություններ։
Վարչապետն իր ուղերձում Մայա Սանդուին մաղթել է արգասաբեր գործունեություն, իսկ Մոլդովայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:
Կարդացեք նաև
Քաղաքականություն27 օգոստոսի 2026
Լիլիթ Մակունցն ու ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության ծրագրերը
Լիլիթ Մակունցը բարձր է գնահատել ՄԱԿ-ի գրասենյակի դերը Հայաստանում իրականացվող ծրագրերը Կառավարության առաջնահերթություններին համապատասխանեցնելու և արդյունավետ համակարգելու գործում։
Քաղաքականություն27 օգոստոսի 2026
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխությունները
ՔՊ-ականների նույն թվով կողմ ձայներով ընդունեց օրենքն հատուկ ընթացակարգով՝ 24 ժամվա ընթացքում։
Քաղաքականություն27 օգոստոսի 2026
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Մոսկվայում դեսպանատան մոտ տեղի ունեցած սադրանքի վերաբերյալ
Նախարարությունը նաև կոչ է արել Ռուսաստանին իրավական գնահատական տալ գործողությանը։