Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնի պայմաններին և ծրագրերին
Պետական բյուջեի հաշվին կատարված ներդրումների շնորհիվ կենտրոնը համալրվել է նորագույն, թվային ՊԷՏ/ՀՏ համակարգով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցության այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ-ի միջուկային բժշկության ազգային կենտրոն:
Վարչապետը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին: Կենտրոնը 2025թ-ին վերազինվել և ընդլայնել է իր գործունեության շրջանակը։ Պետական բյուջեի միջոցների հաշվին ներդրումը կազմել է ավելի քան 1 մլրդ 444 մլն դրամ: Կենտրոնի մասնակի վերանորոգման շինարարական աշխատանքների համար հատկացվել է ավելի քան 36 մլն դրամ, ձեռք են բերվել ավելի քան 1 մլրդ 407 մլն դրամի սարքավորումներ:
Պետական բյուջեի հաշվին կատարված ներդրումների շնորհիվ կենտրոնը համալրվել է նորագույն, թվային ՊԷՏ/ՀՏ համակարգով, բարձր դասի սոնոգրաֆիկ ու մամոգրաֆիկ սարքավորումներով, կոլոնոսկոպիկ ու կոլպոսկոպիկ համակարգերով, ինչպես նաև անխափան սնուցման սարքավորումներով։
Միջուկային բժշկության ազգային կենտրոնը եզակի մասնագիտացված կենտրոն է, որը համալրված է բելգիական IBA ընկերության արտադրության ցիկլոտրոնով։ Կենտրոնի զարգացման շրջանակում արդեն իսկ իրականացված մրցութային գործընթացների արդյունքում ձեռք են բերվել համապատասխան սարքավորումներ՝ թեռանոստիկ բժշկության զարգացման նպատակով։
Ըստ պատասխանատուների, ենթակառուցվածքային և տեխնոլոգիական ստեղծված հնարավորությունները կարևոր նախադրյալներ են միջուկային բժշկության ախտորոշիչ և բուժական ուղղությունների հետագա զարգացման, նոր ռադիոֆարմպրեպարատների կիրառման, թեռանոստիկ մոտեցումների ներդրման, ինչպես նաև համապատասխան մասնագիտական ներուժի ձևավորման համար։
Կարդացեք նաև
Քաղաքականություն15 օգոստոսի 2026
ԵՄ-ին միանալը մեր առաջնահերթությունը չէ. Էրդողան
Էրդողանի խոսքով՝ արևմտյան պետությունների ազդեցության գոտիներն արդեն սահմանափակ են
Քաղաքականություն15 օգոստոսի 2026
Ձևական հայտարարությունների փոխարեն պետք է հասկանալ խնդրի էությունը․ Շարմազանովը՝ ՀԱՊԿ հայտարարության մասին
Քանի դեռ խնդիրները կոծկվում են ու ֆորմալ հայտարարությունների շքերթը շարունակվում է, ՀՀ-ՀԱՊԿ անջրպետը շարունակվելու է, որն ամենևին չի բխում ո՛չ ՀՀ-ի ու ոչ էլ ՀԱՊԿ-ի շահերից»։
Քաղաքականություն15 օգոստոսի 2026
ՌԴ ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ի և Թուրքիայի կողմից Կիևին զենք մատակարարելու հետ կապված
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի կողմից խաղաղապահ հռետորաբանություն օգտագործելու փորձերը՝ միաժամանակ Ուկրաինային զենք մատակարարելով, անխուսափելիորեն կխաթարեն փոխադարձ վստահությունը։