Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպանին
Վերահաստատվել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև գործընկերության հետագա խորացման պատրաստակամությունը :

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Այս մասին տեղեկությունը տարածել է ՀՀ կարավարության մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը՝ ընդգծելով դրա կարևորությունը եվրոպական երկրների միջև քաղաքական երկխոսության և համագործակցության խորացման տեսանկյունից։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգին՝ շեշտադրելով ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, կառավարման արդյունավետության բարձրացման և իրավունքի գերակայության ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Այս համատեքստում կարևորվել է երկկողմ համագործակցության զարգացումն ու փորձի փոխանակումը։
Կողմերը վերահաստատել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև գործընկերության հետագա խորացման պատրաստակամությունը և կարևորել շարունակական բարձր մակարդակի երկխոսությունը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։