Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
30 ապրիլի 2026 • 10:16

Վարչապետն անդրադարձել է Ղարաբաղում եկեղեցիների ոչնչացման հարցին

Նիկոլ Փաշինյանը օրինակ է բերել՝ ո՞րը պետք է լինի մեր ռեակցիան, երբ սահմանազատման արդյունքում Հայաստանի վերահսկողության ներքո անցած Արծվաշենում տեսնենք՝ կառուցվել է մեծ մզկիթ: 

Վարչապետն անդրադարձել է Ղարաբաղում եկեղեցիների ոչնչացման հարցին

Արցախում եկեղեցիների ոչնչացման հարցին է անդրադարձել ՀՀ վարչապետը այսօրվա իր ճեպազրույցում: Նիկոլ Փաշինյանը օրինակ է բերել՝ ո՞րը պետք է լինի մեր ռեակցիան, երբ սահմանազատման արդյունքում Հայաստանի վերահսկողության ներքո անցած Արծվաշենում տեսնենք՝ կառուցվել է մեծ մզկիթ: 

«Եկեք մոդելավորենք էսպիսի մի իրավիճակ. ենթադրենք՝ սահմանազատման արդյունքում Արծվաշենը վերադառնում է Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո, և մենք գնում ենք, տեսնում, որ էնտեղ կառուցվել է մեծ մզկիթ, ասենք, 2016 թվականին։ Մեր ռեակցիան՝ ի՞նչ պետք է մենք անենք»,- ասել է նա։
 
Փաշինյանի խոսքով՝ մեր ռեակցիան պետք է հիմնվի այն պայմանավորվածությունների վրա, որոնք թղթի վրա արձանագրված և հրապարակված են, բոլոր կոնֆլիկտները հիմնված են հայրենասիրական հռետորիկայի վրա:
 
«Մեր ռեակցիան պետք է հիմնվի էն պայմանավորվածությունների վրա, որոնք թղթի վրա արձանագրված և հրապարակված են... Հակառակ դեպքում, բոլոր կոնֆլիկտները հայրենասիրական հռետորաբանությունների վրա են հիմնված»,- ասել է վարչապետը։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։