Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
4 հունիսի 2026 • 07:34

Վաշինգտոնը կարող է հեշտությամբ հրաժարվել Հայաստանի հետ պայմանավորվածություններից․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է հեշտությամբ հրաժարվել Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններից։

Վաշինգտոնը կարող է հեշտությամբ հրաժարվել Հայաստանի հետ պայմանավորվածություններից․ Զախարովա
 

Վաշինգտոնն առանց դժվարության կհրաժարվի Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններից, երբ «կորցնի հետաքրքրությունը» դրանց նկատմամբ, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում ՌԻԱ Նովոստին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ՝ Մարիյա Զախարովան։

Մայիսի վերջին Հայաստանը և ԱՄՆ-ն ստորագրել էին երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ։ Կողմերը նաև համաձայնագրեր էին կնքել հազվագյուտ հողային միներալների մատակարարման, արդյունահանման և վերամշակման, ինչպես նաև «Թրամփի ճանապարհը հանուն միջազգային բարգավաճման» նախագծի շրջանակում ռազմավարական համագործակցության վերաբերյալ։

«Երբ Վաշինգտոնը կորցնի հետաքրքրությունը կամ այնտեղ փոխվեն առաջնահերթությունները, նրանք այս ամենը կդադարեցնեն՝ իրենց համար լիովին անցավ կերպով», — ասել է Զախարովան։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։