Վենետիկում քննարկվել են հայկական արտադրանքի եվրոպական շուկաներ մուտքի հնարավորությունները
Այնուհետև պատվիրակությանն ընդունել է Վենետիկի պրեֆեկտ Դարկո Պելլոսը։

Իտալիայում 🇮🇹 Հայաստանի 🇦🇲 դեսպանության փոխանցմամբ՝ հուլիսի 20-ին Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում՝ նվիրված հայկական ձեռնարկությունների եվրոպական շուկաներ մուտքի խթանմանը։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, Իտալիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը, ԿՈՆՖԱՊԻ Վենետիկի գործարարների միության նախագահ Մարկո Զեկկինելին, գլխավոր տնօրեն Նիկոլա Զանոնն ու կառավարման խորհրդի անդամները։
Քննարկվել են Հայաստան-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները, մտքեր ու փորձ են փոխանակվել տարբեր ոլորտներում հայկական արտադրանքի եվրոպական շուկաներում առաջխաղացման, առևտրատնտեսական կապերի ամրապնդման և նոր գործարար հնարավորությունների ստեղծման շուրջ։
Այնուհետև պատվիրակությանն ընդունել է Վենետիկի պրեֆեկտ Դարկո Պելլոսը։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է Հայաստանի և Իտալիայի միջև տնտեսական ու ինստիտուցիոնալ համագործակցության հետագա զարգացման կարևորությունը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։