Վերաքննիչ դատարանը չի վերացրել Սամվել Կարապետյանի տնային կալանքը
Այս մասին հայտնում է փաստաբան Արամ Վարդևանյանը։

Վերաքննիչ դատարանը չի վերացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Արամ Վարդևանյանը՝ իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում։
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ստացանք մեր կողմից ներկայացված բողոքների վերաբերյալ դատավոր Խաչատրյանի որոշումը։ Որոշումը ստացել ենք արձեռն, այն բաղկացած է 160 էջից, որի 70-ից 80%-ը բացառապես հանդիսանում է մեր կողմից հենց բողոքում ներկայացված հանգամանքները, ի դեպ մի հետաքրքիր բան ասեմ, մենք չէինք սահմանափակվել պարզապես պահանջելով և հիմնավորելով, որ տնային կալանքը րոպե շուտ պետք է վերացվի, որ այս ապօրինի քաղաքական հետապնդման գործիք տնային կալանքը պետք է վերացվի Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված արդեն շուրջ 10 ամիս»,- այսպես է նշել փաստաբանը՝ մեկնաբանելով իր հրապարակած տեսանյութը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ սենատորները քվեարկել են ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորություն նախատեսող օրինագծի հետագա քննարկման օգտին
Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 82 սենատոր, դեմ՝ 12-ը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը
Այս մասին հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։