Վլադիմիր Զելենսկին շնորհավորել է Իլհամ Ալիևին
Իր ուղերձում Զելենսկին շեշտել է, որ Ուկրաինան անփոփոխ կերպով աջակցում է պետությունների ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ երկրի Անկախության օրվա առթիվ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը։
Իր ուղերձում Զելենսկին շեշտել է, որ Ուկրաինան անփոփոխ կերպով աջակցում է պետությունների ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Նրա համոզմամբ՝ այս սկզբունքներին հավատարմությունն այսուհետ ևս կմնա Սև ծով-Կասպից ծով տարածաշրջանում կայունության և անվտանգության հիմքը։
Ուկրաինայի ղեկավարը վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև էներգետիկայի, լոգիստիկայի, տրանսպորտային կապերի, ենթակառուցվածքների և անվտանգության ոլորտներում համագործակցության հետագա զարգացման մեծ պոտենցիալ կա.
«Գլոբալ էներգետիկ և լոգիստիկ երթուղիների տրանսֆորմացիայի պայմաններում մեր պետությունների դերն ու կայունությունը տարածաշրջանային փոխգործակցության ապահովման գործում էլ ավելի կմեծանա։ Հավատում եմ, որ Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ռազմավարական գործընկերությունն այսուհետ ևս կամրապնդվի՝ ի շահ մեր պետությունների և ժողովուրդների»,- ասված է նամակում։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։