Վոլոդին. «ԵՄ-ին անդամակցելով՝ Հայաստանը կկորցնի իր ինքնությունը»
Ռուսաստանցի քաղաքական գործչի խոսքով՝ ԵՄ-ում Հայաստանին տնտեսական աճ են խոստանում, ինչպես ժամանակին խոստանում էին Ուկրաինային։

Եվրոպական միությանն անդամակցելու դեպքում Հայաստանը կկորցնի սեփական ինքնությունը, ինչպես արդեն իսկ կորցրել է իր բրենդային խմիչքը «կոնյակ» անվանելու իրավունքը, հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
Ռուսաստանցի քաղաքական գործչի խոսքով՝ ԵՄ-ում Հայաստանին տնտեսական աճ են խոստանում, ինչպես ժամանակին խոստանում էին Ուկրաինային։ Սակայն, ըստ նրա, ուկրաինական արտադրանքն այդպես էլ թույլ չտվեցին եվրոպական շուկաներ, քանի որ այն «մրցունակ չէր»։
«Իսկ ի՞նչ է վաճառելու Հայաստանը։ Գինին նրանք վաճառում են մեզ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եկավ, գրկախառնվեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, դե թող պայմանագիր կնքեն ու գինին մատակարարեն Ֆրանսիա։ Ո՛չ, հիմա նույնիսկ կոնյակն է նրանց մոտ արդեն բրենդի դարձել, որովհետև ֆրանսիացիներն ասացին՝ դա ձեզ մոտ բրենդի է։ Նրանք կկորցնեն իրենց ինքնությունը ճիշտ այնպես, ինչպես կորցրին Ուկրաինայում»,- նշել է Վոլոդինը։
Միևնույն ժամանակ, Պետդումայի խոսնակն ընդգծել է, որ Հայաստանի ժողովրդին պետք է տարանջատել «իշխող վերնախավից», քանի որ հենց վերջինս է «երկիրը տանում դեպի անդունդ»։ Վոլոդինը նաև հավելել է, որ Ռուսաստանն օգնում է և՛ Հայաստանին, և՛ նրա ժողովրդին, սակայն դեմ է հարաբերություններում առկա «ստին ու երկակի ստանդարտներին»։
«Մենք կողմ ենք միայն ազնիվ, բաց հարաբերություններին և, անշուշտ, փոխշահավետ համագործակցությանը։ Բարեկամությունը երկկողմանի երթևեկությամբ փողոց է»,- եզրափակել է ՌԴ Պետդումայի նախագահը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ՔՊ վարչությունն ընտրում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներին
Օգոստոսի 2-ին՝ ժամը 10:00-ին, կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առաջին նիստը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Ավետ Կոնջորյանի կողմից հայհոյանքներ հնչեցնելու դեպքով հաղորդում ենք ներկայացրել դատախազություն․ Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորումում» մենք դատապարտում ենք ցանկացած բռնություն
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Կայա Կալլասը կրկին կոչ է արել Իրանին դադարեցնել իր ռազմական աջակցությունը Ռուսաստանին
«Ուկրաինան պաշտպանվելու իրավունք ունի»․Կալաս