Վրաստանի ԱԳՆ–ն արձագանքել է ԵՄ պատժամիջոցներին
Հայտարարության մեջ նշվում է, որ Վրաստանը լիովին պահպանում է Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցների ռեժիմը

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ափսոսանք է հայտնում Եվրամիության 21-րդ պատժամիջոցների փաթեթում Կուլևիի նավթավերամշակման գործարանը ներառելու որոշման կապակցությամբ: Այս մասին ասվում է Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նշվում է, որ Վրաստանը լիովին պահպանում է Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցների ռեժիմը, հաշվի է առնում այդ ռեժիմի համատեքստը և ձեռնարկում է բոլոր միջոցները, որպեսզի երկրի տարածքը չօգտագործվի պատժամիջոցները շրջանցելու համար։
«Այս ուղղությամբ Եվրամիության հետ համագործակցությունը հիմնված է թափանցիկության և բացության սկզբունքների վրա։ Եվրամիության 21-րդ պատժամիջոցների փաթեթի նախապատրաստման ընթացքում վրացական կողմը Եվրոպական հանձնաժողովին ներկայացրել է սպառիչ տեղեկատվություն և համապատասխան փաստաթղթեր, որոնք միանշանակ հաստատում են, որ Կուլևիի նավթավերամշակման գործարանը պատժամիջոցների ցանկում ներառելը չունի որևէ փաստական և իրավական հիմք։ Վրաստանի ԱԳՆ–ը հուսով է, որ որոշմամբ նախատեսված վեցամսյա ժամկետի ընթացքում Եվրահանձնաժողովը և ԵՄ անդամ պետությունները կառաջնորդվեն արդարության սկզբունքով և կվերանայեն այդ որոշումը»,–ասվում է հայտարարության մեջ։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։