Վրաստանի և Իրանի նախագահները հանդիպում են ունեցել
Ուշադրություն է դարձվել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման կարևորությանը

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Հանդիպման ժամանակ նախագահը կրկին ցավակցություն է հայտնել Իրանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ և հարգանքի տուրք մատուցել մահացածի հիշատակին, գրում է interpressnews–ը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի և Իրանի միջև բարիդրացիական հարաբերությունները և երկկողմ համագործակցության օրակարգը։ Ուշադրություն է դարձվել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման կարևորությանը։ Կողմերը շեշտել են Վրաստանի և Իրանի միջև փոխադարձ հարգանքի, միմյանց ինքնիշխանության և ազգային շահերի հաշվառման վրա հիմնված համագործակցությունը։ Թեհրան այցի շրջանակներում Վրաստանի նախագահը այսօր կմասնակցի այաթոլլա Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը, որին կմասնակցեն տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների ղեկավարներ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։