Վրաստանի իշխանությունները կշարունակեն համագործակցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հետ․Կոբախիձե
Կոբախիձեն նշել է, որ ԵԱՀԿ-ն և եվրոպական այլ ինստիտուտներ բացահայտորեն ներգրավված են Վրաստանում իշխանափոխության փորձի գործընթացում։

Վրաստանի իշխանությունները կշարունակեն համագործակցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) հետ՝ չնայած նրա ընդունած քննադատական բանաձևին, որի պատճառով Վրաստանի պատվիրակությանը լքել է նիստերի դահլիճը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին:
Կոբախիձեն հայտարարել է, որ համագործակցությունը կշարունակվի, սակայն այդ համագործակցության որակը կախված կլինի այն բանից, թե ինչպես կշարունակի իր գործունեությունը ԵԱՀԿ ԽՎ-ն՝ կրկին կմնա կոնգրեսական Ջո Ուիլսոնի մակարդակում, թե՞ կբարձրանա Ջո Ուիլսոնի մակարդակից։
Նրա խոսքով՝ դա սկզբունքային հարց կլինի Վրաստանի պատվիրակության և ԵԱՀԿ ԽՎ-ի հետագա համագործակցության համար:
Կոբախիձեն նաև նշել է, որ ԵԱՀԿ-ն և եվրոպական այլ ինստիտուտներ բացահայտորեն ներգրավված են Վրաստանում իշխանափոխության փորձի գործընթացում։
Հուլիսի 8-ին ԵԱՀԿ ԽՎ-ն Վրաստանի վերաբերյալ հռչակագիր է ընդունել։ Փաստաթղթում ներառված էր ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնի պատրաստած բանաձևը, որում, ի թիվս այլ բաների, ասվում էր, որ Վրաստանի 2024 թվականի խորհրդարանական և 2025 թվականի ՏԻՄ ընտրություններն իբր խնդրահարույց են և չեն արտահայտում ժողովրդի կամքը։ Ավելին, փաստաթուղթը ևս մեկ անգամ քննադատել է Վրաստանին՝ ենթադրյալ ժողովրդավարական խնդիրների և հավաքների ազատության սահմանափակումների համար։ Վրացական պատվիրակությունը քվեարկությունից առաջ ի նշան բողոքի լքել է նիստերի դահլիճը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։