Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
18 օգոստոսի 2026 • 10:43

Վրաստանի իշխանությունները պատրաստվում են Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը․Սաակաշվիլի

«Վրացական իշխանությունները ծրագրում են համաձայնագիր ստորագրել Ռուսաստանի հետ,վերականգնել դիվանագիտական հարաբերությունները և ստեղծել հակաարևմտյան դաշինք»,- գրել է Սաակաշվիլին։

Վրաստանի իշխանությունները  պատրաստվում են Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը․Սաակաշվիլի

Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ երկրի իշխանությունները,  պատրաստվում են Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը։ Այս մասին նա գրել է սոցիալական ցանցերում։

Վրաստանի նախկին նախագահը  զգուշացրել է, որ Աբխազիա վառելիքի վերջին մատակարարումները կարող են լինել Վրաստանի և Ռուսաստանի միջև խոշոր քաղաքական համաձայնագրի նախապատրաստման նշան։

«Վրացական իշխանությունները ծրագրում են համաձայնագիր ստորագրել Ռուսաստանի հետ,վերականգնել դիվանագիտական հարաբերությունները և ստեղծել հակաարևմտյան դաշինք, ինչպես նաև ուժի չկիրառման մասին համաձայնագիր ստորագրել Աբխազիայի և Ցխինվալիի իշխանությունների հետ»,- գրել է Սաակաշվիլին։

Նա վստահություն է հայտնել, որ Վրաստանը նույնպես կընդունի չեզոքության հռչակագիրը։

Ավելի վաղ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնումը անհնար է, քանի դեռ Մոսկվան ճանաչում է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։ Կոբախիձեն նաև ընդգծել է, որ Վրաստանի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է մնում, և Թբիլիսին չի ճանաչում Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։