Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
22 ապրիլի 2026 • 11:21

Վրաստանը հաստատել է իր աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ։

Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին:

  Վրաստանը  հաստատել է իր աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ։

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի Պաշտպանության նախարարությունից: Հանդիպումը շարունակվել է պատվիրակությունների ընդլայնված կազմով։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր։

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։ Ըստ Վրաստանի ՊՆ-ի՝ Չիքովանին շնորհակալություն է հայտնել հայկական կողմին Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության աջակցության համար և հաստատել Վրաստանի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ։

Հանդիպումից հետո ՀՀ պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել Վրաստանի տարածքային ամբողջականության համար մղված մարտական ​​գործողություններում զոհվածների հիշատակին՝ Հերոսների հուշահամալիրում։ Այցի շրջանակներում Սուրեն Պապիկյանն այցելելու է նաև Ծերովանիում  տեղակայված Մարո Մակաշվիլիի անվան զինծառայողների վերականգնողական կենտրոն։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։