Վրաստանի ՊԱԾ պետն ու ՀՀ դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները
Կողմերը վերահաստատել են անվտանգության ոլորտում համատեղ ջանքերի մեկտեղման և երկկողմ փոխգործակցության ակտիվացման անհրաժեշտությունը՝ ի նպաստ երկու պետությունների կայուն զարգացման։

Վրաստանի Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) պետ Գեկա Գելաձեն հանդիպում է ունեցել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի հետ, հայտնում են վրացական ԶԼՄ-ները:
Հանդիպման ընթացքում կողմերը հանգամանալից անդրադարձ են կատարել երկու երկրների միջև հաստատված ռազմավարական գործընկերության օրակարգային հարցերին։
Զրույցի առանցքային թեմաներից են եղել տարածաշրջանում ընթացող արդի գործընթացները և անվտանգային միջավայրին առնչվող հիմնական մարտահրավերները։
«Վրաստանի և Հայաստանի անվտանգության ծառայությունների միջև առկա է ամուր համագործակցություն, որի կարևորությունն անգնահատելի է տարածաշրջանային կայունության համար։ Վրացական կողմը պատրաստակամ է էլ ավելի խորացնելու և ընդլայնելու այս գործընկերությունը»։
Կողմերը վերահաստատել են անվտանգության ոլորտում համատեղ ջանքերի մեկտեղման և երկկողմ փոխգործակցության ակտիվացման անհրաժեշտությունը՝ ի նպաստ երկու պետությունների կայուն զարգացման։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։