Ուրբաթ, հուլիսի 10
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
10 հուլիսի 2026 • 18:01

Վրացական հասարակության շրջանում ԵԱՀԿ-ն կորցնում է վստահությունը ․Կոբախիձե

«ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը իջել է մինչև կոնգրեսական Ջո Ուիլսոնի մակարդակը»։

Վրացական հասարակության շրջանում ԵԱՀԿ-ն կորցնում է վստահությունը ․Կոբախիձե

Վրացական հասարակության շրջանում ԵԱՀԿ-ն կորցնում է վստահությունը ՝ Վրաստանին քննադատող հռչակագրի պատճառով։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, գրում է ՏԱՍՍ-ը։

«Իհարկե, նման փաստաթղթերի պատճառով, ցավոք, վրացական հասարակության վստահությունը ոչ միայն ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, այլև ամբողջ ԵԱՀԿ-ի նկատմամբ թուլանում է, ինչը մեծ ցավ է։ Մենք տեսնում ենք, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը իջել է մինչև ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնի մակարդակը։ Սա շատ ողբերգական երևույթ է։ Իհարկե, մենք համապատասխան եզրակացություններ կանենք դրանից», - ասել է Կոբախիձեն։

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ԽՎ-ն ընդունել է Վրաստանի վերաբերյալ հռչակագիր։ Փաստաթղթում ներառված էր ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնի կողմից պատրաստված բանաձև, որում, ի թիվս այլ բաների, նշվում էր, որ Վրաստանի 2024 թվականի խորհրդարանական և 2025 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, իբր, խնդրահարույց էին և չէին արտացոլում ժողովրդի կամքը։ Ավելին, փաստաթղթում կրկին քննադատվում էր Վրաստանը՝ ժողովրդավարական խնդիրների և հավաքների ազատության սահմանափակումների համար։ Վրացական պատվիրակությունը քվեարկությունից առաջ լքեց նիստերի դահլիճը՝ որպես բողոքի նշան։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի  Քաղաքականություն

10 հուլիսի 2026

Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի

Այս մասին տեղեկացրել է Իվետա Տոնոյանը։

  ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը Առնո Էլլիին է հանձնել «Ռազմական համագործակցության համար» մեդալՔաղաքականություն

10 հուլիսի 2026

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը Առնո Էլլիին է հանձնել «Ռազմական համագործակցության համար» մեդալ

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և պաշտպանության հարցերով կցորդ, փոխգնդապետ Առնո Էլլիին՝ վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ։ 

Էրդողանը խոսել է տարածաշրջանում Թուրքիայի դերակատարության մասինՔաղաքականություն

10 հուլիսի 2026

Էրդողանը խոսել է տարածաշրջանում Թուրքիայի դերակատարության մասին

Մենք գործադրում ենք բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի խաղաղությունն ու հանգստությունը լինեն մնայուն․Էրդողան