Չորեքշաբթի, հուլիսի 29
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
3 հունիսի 2026 • 10:12

Զանգեզուրի միջանցքի առանցքային հատվածը Հայաստանի տարածքով անցնող 40–43 կմ-ն է․ Աբդուլքադիր Ուրալօղլու

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքը կարևոր մաս է Միջին միջանցքի համար։

Զանգեզուրի միջանցքի առանցքային հատվածը Հայաստանի տարածքով անցնող 40–43 կմ-ն է․  Աբդուլքադիր  Ուրալօղլու

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն   «Anadolu» լրատվական գործակալության խմբագրի հեղինակային հաղորդմանը  անդրադարձել է Միջին միջանցքի և «Զանգեզուրի միջանցքի» նախագծերին՝ ներկայացնելով ընթացող աշխատանքները։

«Միջին միջանցքի ամենակարևոր հատվածներից մեկը «Զանգեզուրի միջանցքն» է։ Այն կարևոր է Թուրքիայի և Թյուրքական աշխարհի միավորման, ինչպես նաև Եվրոպա–Ասիա կապերի համար։

Թուրքիայի կողմից մենք սկսել ենք Կարս–Իգդիր–Արալըք–Դիլուջու 224 կիլոմետրանոց երկաթուղու աշխատանքները։ Նախիջևանում ևս մոտ 180 կիլոմետր հատված կա, որտեղ աշխատանքները կշարունակվեն։

Ադրբեջանի հատվածում աշխատանքները մոտենում են ավարտին, որոշ հատվածներ արդեն ավարտված են։

Մնում է 40–43 կիլոմետր Զանգեզուրի անցումը՝ Հայաստանի տարածքով անցնող հատվածը։ Մենք սպասում ենք, որ այնտեղ գործընթացը սկսվի ԱՄՆ-ի և Ադրբեջանի համաձայնությամբ։

Երբ այս նախագիծը ավարտվի, ընդհանուր առմամբ կգործի մոտ 860 կիլոմետր երկարությամբ երթուղի, որը կապահովի ավելի կարճ կապ Թյուրքական աշխարհի և Կենտրոնական Ասիայի հետ»,– ասել է Թուրքիայի տրանսպորտի և և ենթակառուցվածքների նախարարը։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև