Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
4 հունիսի 2026 • 10:36

Զեկույց ենք հրապարակելու. Խուդոյանը` քարոզարշավի ընթացքում գրանցված խախտումների մասին

Նա ընդգծել է՝ հանդիպել են բոլոր հնարավոր դիտորդների հետ և նրանց ուշադրությունը հրավիրել ստեղծված իրավիճակին, որովհետև նրանց միջամտությունն է անհրաժեշտ քննչական մարմինների հանրային հաղորդակցության տիրույթում չեզոքություն ապահովելու համար։

Զեկույց ենք հրապարակելու. Խուդոյանը` քարոզարշավի ընթացքում գրանցված խախտումների մասին
«Հայաստան» դաշինքի անունից առաջիկայում զեկույցներ են հրապարակվելու նախընտրական քարոզարշավի ընթացքում խախտումների վերաբերյալ։ Ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը` անդրադառնալով նախընտրական քարոզարշավի մեկնարկից ի վեր ընդդիմադիր քաղաքական ուժերի գրասենյակներում և ներկայացուցիչների բնակարաններում կատարվող խուզարկություններին ու դրանց հետևող ձերբակալություններին և կալանավորումներին։
 
«Մենք առաջիկա օրերին զեկույց ենք հրապարակելու, որտեղ հստակ երևալու է իրադարձությունների հաջորդականությունը` իրավական և ոչ իրավական նշանակության խոսույթի վերհանումն ու դրա ուղղակի օգտագործումը քաղաքական ուժերի կողմից։ Այս մանիպուլյացիաները, որոնք տեղի են ունենում ոչ իրավական նպատակներով, արդեն իսկ իրենց ազդեցությունն ունեցել են ընտրությունների բացահայտման վրա։ Այս առումով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նույնպես անելիք ունի»,– նշել է Խուդոյանը։
Նա ընդգծել է՝ հանդիպել են բոլոր հնարավոր դիտորդների հետ և նրանց ուշադրությունը հրավիրել ստեղծված իրավիճակին, որովհետև նրանց միջամտությունն է անհրաժեշտ քննչական մարմինների հանրային հաղորդակցության տիրույթում չեզոքություն ապահովելու համար։ Փաստաբանը նշեց, որ իրենք արդեն գրություններ են հասցեագրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, ԿԸՀ։ Հստակ մատնանշել են, որ քննչական մարմինները հաղորդում տալիս անուններ հրապարակելու պարտավորություն չունեն։
 
Խուդոյանի խոսքով` ԿԸՀ–ից հայտնել են՝ գրությունը ստացել են և հասցեագրել քննչական մարմին։ Հակակոռուպցիոն կոմիտեից էլ երկար տեքստով են պատասխանել, ըստ փաստաբանի` նշել են, որ «ինչ անում են, լավ են անում»։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։