Երկուշաբթի, մայիսի 4
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
4 մայիսի 2026 • 09:27

Ժամանակն է մեծացնել ճնշումը Վլադիմիր Պուտինի նկատմաամբ և մղել նրան դիվանագիտության․ Վոլոդիմիր Զելենսկի

Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ այս ամառ որոշիչ կլինի Վլադիմիր Պուտինի համար՝ ընդգծելով միջազգային ճնշման և դիվանագիտական ուղու կարևորությունը։

Ժամանակն է մեծացնել ճնշումը Վլադիմիր Պուտինի նկատմաամբ և մղել նրան դիվանագիտության․ Վոլոդիմիր Զելենսկի

Եվրոպական քաղաքական համայնքի  8-րդ գագաթնաժողովի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զեկլենսկին հայտարարել է, որ այս ամառ վճռորոշ կլինի Վլադիմիր Պուտինի համար՝ որոշելու արդյոք շարունակել պատերազմի ընդլայնումը, թե անցում կատարել դիվանագիտական ուղու։

Նա ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է ուժեղացնի ճնշումը և մղի Ռուսաստանին դեպի դիվանագիտություն։ Զելենսկին նաև անդրադարձել է մայիսի 9-ին Մոսկվայում նախատեսվող ռազմական շքերթին՝ նշելով, որ հնարավոր անօդաչու թռչող սարքերի միջադեպերը կարող են ցույց տալ Ռուսաստանի խոցելիությունը։

Ուկրաինայի նախագահը կարևորել է պատժամիջոցների շարունակական խստացումը, այդ թվում՝ նոր՝ 20-րդ փաթեթի առաջմղումը, ինչպես նաև շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր պայքարում են Ռուսաստանի ստվերային նավթային նավատորմի դեմ։  

Զելենսկու խոսքով՝ ցանկացած աջակցություն, հատկապես օդային պաշտպանության և պաշտպանական ծրագրերի ոլորտում, կենսական նշանակություն ունի, իսկ մայիսին նախատեսվող աջակցության փաթեթը կօգնի դիմակայել հրթիռային սպառնալիքներին։

Զելենսկին նաև նշել է, որ անհրաժեշտ է պատրաստ լինել այն սցենարին, եթե Ռուսաստանը չդադարեցնի պատերազմը, և շարունակել համատեղ ճնշումը՝ խաղաղության հասնելու համար։

Վերջում Ուկրաինայի նախագահը նշել է, որ Եվրոպան պետք է լինի սեղանի շուրջ ցանկացած բանակցությունների ժամանակ։ Ինչպես նաև պետք է կապի մեջ լինել ԱՄՆ–ի հետ և հասկանալ նրանց դիրքորոշումները։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև