Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա կապակցությամբ
Կրթությունը մեր երկրի ապագան ձևավորող ամենակարևոր ոլորտներից է, և այդ առաքելության առանցքում ուսուցիչն է։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա կապակցությամբ։ Ուղերձում ասվում է․
«Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի միջազգային օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնում ձեր ամենօրյա նվիրված ու պատասխանատու աշխատանքի համար։
Կրթությունը մեր երկրի ապագան ձևավորող ամենակարևոր ոլորտներից է, և այդ առաքելության առանցքում ուսուցիչն է։ Վերջին տարիներին կրթական համակարգում իրականացվում են լայնածավալ բարեփոխումներ՝ նպատակ ունենալով ստեղծել ավելի որակյալ, ժամանակակից և աշակերտակենտրոն կրթական միջավայր։ Այս փոփոխությունների իրական ուժը դուք եք՝ ամեն օր դասարան մտնող, գիտելիք փոխանցող, մտածողություն ձևավորող և երեխաների հետաքրքրասիրությունը խթանող ուսուցիչները։ Ձեր աշխատանքն է այն փոփոխությունը, որը կրթական ծրագրերից ու փաստաթղթերից տեղափոխվում է դասարան և դառնում իրականություն։
Այսօր աշխարհը փոխվում է մեծ արագությամբ, և ուսուցչի առաքելությունն ավելի պատասխանատու է դառնում։ Մեզ անհրաժեշտ է կրթություն, որը ոչ միայն գիտելիք է փոխանցում, այլև ձևավորում է մտածող, ինքնուրույն, հմտություններով զինված և փոփոխություններին պատրաստ մարդ։
Պետությունը շարունակելու է ներդրումներ կատարել դպրոցների բարելավման, ուսուցիչների մասնագիտական զարգացման և աշխատանքի խրախուսման ուղղությամբ։ Մենք նաև հանձնառու ենք ստեղծելու և զարգացնելու սոցիալական ապահովության այնպիսի մեխանիզմներ, որոնք կուժեղացնեն ուսուցչի սոցիալական պաշտպանվածությունը և հնարավորություն կտան նրան ավելի վստահ, արժանապատիվ ու արդյունավետ աշխատել։ Այս ճանապարհը պահանջում է ժամանակ, հետևողականություն և միասնական ջանք, բայց մեր նպատակը հստակ է՝ ունենալ կրթական համակարգ, որտեղ ուսուցիչը գնահատված է, աշակերտն իր հնարավորությունները լիարժեք բացահայտելու հնարավորություն ունի, իսկ դպրոցը երկրի զարգացման կարևորագույն հենարանն է։
Սիրելի՛ ուսուցիչներ, ձեր աշխատանքը ներդրում է, որի արդյունքը մենք տեսնելու ենք ոչ միայն այսօր, այլև տարիներ անց՝ մեր երեխաների ձեռքբերումներում, նրանց ընտրություններում և մեր երկրի ապագայի մեջ։ Թող յուրաքանչյուր դասարան, յուրաքանչյուր աշակերտ և յուրաքանչյուր հաջողություն ձեզ հիշեցնի, թե որքան կարևոր է ձեր կատարած աշխատանքը»։
Կարդացեք նաև
Մշակույթ1 հոկտեմբերի 2026
Քաղաքացիական դիվանագիտություն. Տորինոյից-Երևան
Սեպտեմբերի 26 ին և 27-ին Իտալիայի Թուրին քաքաղում տեղի ունեցավ Սավոյական Արքայական Տան Օրդենների տարեկան համաժողովը` գլխավորությամբ Նորին Արքայական Մեծություն, Սավոյի Դուքս, Պիեմոնտի և Վենետիկի Արքայազն Էմանուելե Ֆիլբերտո դի Սավոյայի։
Մշակույթ28 սեպտեմբերի 2026
Մորգենշտերնը կրկին Երևանո՞ւմ․ այս անգամ՝ «հաստատված» համերգով
Համերգի կազմակերպման բոլոր մանրամասները դեռ հրապարակված չեն։
Մշակույթ4 սեպտեմբերի 2026
«Մի գդալ սեր»․ նոր ֆիլմը մեծ էկրաններին է
Ֆիլմն ունի նաև երաժշտական գեղեցիկ ձևավորում։ Առանձնահատուկ է այն փաստը, որ ֆիլմի ենթագրերում իր մահից հինգ տարի անց կարող ենք հանդիպել Հայկոյի անունը։